Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մենք գործ ունենք քաղաքական պատվերի ու գործընթացի հետ․ «Անտիֆեյք»-ի խմբագիրն՝ «Իմնեմնիմի»-ի համահեղինակների կալանքը երկարաձգելու մասին

Մենք գործ ունենք քաղաքական պատվերի ու գործընթացի հետ, ոչ թե դատավարական պրոցեսի: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Անտիֆեյք» կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ խոսելով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյյանի և Վազգեն Սաղաթելյանի դատական գործի մասին։

«Սա խայտառակություն է, սա ապօրինության գագաթնակետն է, խոսքի ազատությունը լռեցնելու, չագուչով խփելու և ասելու՝ որևէ քաղաքացի իրավունք չունի քննադատել, իրեն ուղղված վիրավորանքին արձագանքել՝ այն էլ ոչ համարժեք։ Այսինքն ԱԺ նախագահը խուլիգանական արարք չի՞ դրսևորել, Սամսոնյանն է դրսևորե՞լ «հետույք» բառի համար»,- ասել է Մաթևսյանը։

«Իշխանության որևէ ներկայացուցիչ, որը ԱԺ ամբիոնից ամենալկտիվ  բառապաշարն է  իրեն թույլ տալիս, ամենալկտի հայհոյանքներ է հնչեցնում, ազատության մեջ են, իրենց դեմ որևէ քարեկամն վարույթ չի նախաձեռնվում»,-  ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան երեք ամիս ժամկետով երկարաձգել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Նրանց դեմ գործ էր հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ հացադուլ է սկսվում։ Այսօր, ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների, տեղի է ունեցել բողոքի ակցիա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031