Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Հիմա նախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին

Փաստաթղթի նախագծի պատրաստման ժամկետ խնդրում եմ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով: Փետրվարի 1-ին գործակարգավարական նիստին զեկուցելու եք, որ քաղաքապետարանից նախագծի փաստաթուղթն ուղարկվել է կառավարություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղսքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մետրոյի Աջափնյակի կայարանի մասով ներկա պահին ընթացող գործընթացին:

Խոսելով ընթացքի մեջ գտնվող մետրոյի կայարանի աշխատանքների մասին՝ գործակարգավարական նիստի ժամանակ աշխատակիցը նշեց, որ ֆինանսավորումը նախատեսվում է միայն ՀՀ-ի կողմից, միջազգային գործընկերների հետ ներկա պահին ֆինանսավորում նախատեսված չէ. «Ուզում եմ խոսել 3 խոշոր ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագրերի մասին՝ մետրոյի Աջափնյակ կայարանը, մետրոյի Սուրմալու կայարանը և էլեկտրական շարժունակությունը: Աջափնյակ կայարանի մասով մենք ներդրումային ծրագրով կազմված ունենք գնահատված 98 մլրդ դրամ, այս պահին ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից, որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով ներկա դրությամբ ֆինանսավորման խոսակցություն չի գնում:

Նախագծային աշխատանքները տևել են 2021-2025թթ., 2026-2031թթ. փաստացի իրագործման փուլն է նախատեսվում: Ռիսկերի հետ կապված՝ բնականաբար օտարման գործընթացն է, մրցույթային գործընթացներում հնարավոր են ձգձգումներ՝ հաշվի առնելով, որ խոշորագույն ենթակառուցվածքային ծրագիր է»,- նշել է նա:

Մետրոյի Սուրմալու կայարանի մասին նշվեց, որ դրա կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք-պետություն մասնավոր գործընկերության խմբում, եթե կարողանան բոլոր աշխատանքները ավարտել 2026 թվականին.  «Ծրագրի տեխնիկատնտեսական իրագործման մրցույթը 2025 թվականին չի կայացել՝ մասնակիցներ չլինելու պատճառով, ամսի 16-ին վերահաստատելու են մրցույթը: 2026 թվականին լինելու են պայմանագրեր՝ նախապատրաստական աշխատանքների ավարտով, սկսվելու է ներդրումային ծրագրի մրցույթային գործընթաց: Սուրմալու կայարանի մասով ռիսկերը կապված են ներդրումային նվազ հետաքրքրության հետ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև