Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

TRIPP զարգացման համար ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի 49 տարի, այնուհետև կերկարաձգվի ևս 50 տարով՝ եթե կողմերը առարկություններ չունենան. Միրզոյան

Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով, Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոսը: Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և բավարարված լինի համագործակցությունից: Այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ՝ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս: Այս մասին TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի, և այնուամենայնիվ կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ ՀՀ-ն նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ՝ կունենա իր վերահսկողությունը: Կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնություն ոչինչ տեղի ունենալ չի կարող: Փաստաթղթում հստակ նշված է, բաժնեմասերի օտարման, վաճառման, անջատման կամ վերակազմակերպան ու այլ փաստացի ու իրավական գործողությունների զարգացման դեպքում, ինչպես նաև սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնությունը: Դա նշանակում է, որ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձայնության»,- նշել է նա:

Անդրադառնալով TRIPP-ի մասին քննարկումներին՝ Միրզոյանը շեշտեց, որ հստակ ամրագրում են, որ դավադրությունները բացառվում են. «Լսել ենք դավադրության տեսությունների մասին մեկնաբանություններ, որ բաժնեմասերը կհամաձայնենք կիսել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, և հետո ինչ-որ փուլում մեզնից թաքուն բաժնեմասերի ինչ-որ մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին, հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է տեղի ունենա, դա կլինի պայմանագրի խախտում, հետևաբար չի կարող»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև