Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան

Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել և Եվրամիության, և Եվրասիական տնտեսական միության անդամ: Հիմա պարզվում է մի իրողություն, որ կա տարածք այս ճանապարհով գնալու, և որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա՝ հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի: Մենք հստակ հայտարարում ենք, որ այնքան, ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի,  կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:

«Մենք ունենք 2 տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, որը հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում: Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս, մի դեպքում մենք դառնում ենք լիիրավ անդամ, երկրորդ դեպքում չենք դառնում, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող պետություն: Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք որոշում»,- նշել է նա:

Խոսելով տարբերակներ չունենալու մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ դա այդպես չէ. «Մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում եմ այն, որ մեր ժողովուրդը շվարածի կարգավիճակով չլինի: Մենք ունենք տարբերակներ, և հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար: Մենք առաջնորդում ենք այդ մենյուի մեջ և ասում ենք, որ այո, ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև