«Փառք Աստծո՝ վերադարձվել է, ես շատ ուրախ եմ։ Հայրս առողջական խնդիրներ ուներ, շտապում եմ նրան տեսնել»։ Այա մասին Newday.am-ի հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը։ Նա արտասվում էր։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույքան իր էջում հայտնել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։


















































