Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Ադրբեջանը ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ որևէ պատրաստակամություն չի դրսևորում իր զnրքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Աբրահամյան

Գործող իշխանության անպատասխանատվության մասշտաբը պատկերացնելու համար պետք է ընդամենը ՊՆ ամփոփիչ ասուլիսից մի դրվագ նայել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պապիկյանին հարցնում են Սև լճի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքի մասին, որն անցնում է ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (շլանգբաուն) և զննությամբ, իսկ վերջինս դրան արձագանքելով հիշեցնում է, որ այդ վիճակն իր նախարար ժամանակ չի առաջացել:

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին` այս իշխանության հանցավոր անգործության հետևանքով:

Ադրբեջանը մի շարք ուղղություններով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դա տեղի է ունեցել գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում, սակայն տարբեր պաշտոնյաներ մտածում են, թե կարող են մարդկանց մոլորեցնելու ճանապարհով խուսափել այն ծանր քաղաքական պատասխանատվությունից, որն առաջացել է իրենց կառավարության տապալված քաղաքականության հետևանքով:

Ավելին, եթե Պապիկյանն անձնական պատասխանատվության և իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է խոսում, ապա թարմացնեմ հիշողությունը: Իսկ ո՞ւմ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց:

Ո՞ւմ պաշտոնավարման օրոք 2023 թվականին Ադրբեջանը մխրճվեց Կոռնիձոր և Տեղ գյուղերի հատվածում:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ պաշտպանության բանակն Արցախի օկուպացիայի և ՀՀ իշխանության ամոթալի վարքագծի պայմաններում:

Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլև ՀՀ-ի հետ բանակցությունների համատեքստում որևէ ակնարկ կամ պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ»,-գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև