Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

ԱՄՆ-ն ցանկանում է արդարացնել Իրանի դեմ իր ագրեuիան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հրավիրելով. ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ

«Մեր ամերիկացի գործընկերների կողմից հրավիրված այսօրվա հանդիպումը ոչ այլ ինչ է, քան ինքնիշխան պետության ներքին գործերին բացահայտ ագրեսիան և միջամտությունը արդարացնելու ևս մեկ փորձ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Իրանի հարցով ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կանխել լայնածավալ սրացումը և Անվտանգության խորհրդի հարթակի օգտագործումը ռեժիմի փոփոխության սցենարներ նախապատրաստելու համար։

«Իրանում տեղի ունեցողը գունավոր հեղափոխությունների ապացուցված մեթոդների կիրառման ևս մեկ օրինակ է, որոնցում հատուկ պատրաստված զինված սադրիչները խաղաղ բողոքի ցույցերը վերածում են անիմաստ վայրագությունների, ջարդերի, հանրային սեփականության ոչնչացման, իրավապահ մարմինների աշխատակիցների, պետական ​​անվտանգության աշխատակիցների և խաղաղ ցուցարարների դաժան սպանությունների», — նշել է Ռուսաստանի ներկայացուցիչը։

Նեբենզյան Ռուսաստանի համերաշխությունն է հայտնել Իրանի ժողովրդին և սգում է բոլոր անմեղ զոհերի համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև