Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու, քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք․ փաստաբան

Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին:

Գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը:

Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու:

Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև