Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին | Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանման հատվածում | Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. Նիկոլ Փաշինյան | Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ | Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց | Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր

Լրահոս

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ. ադրբեջանագետ

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։

Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։

Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։

Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։

Օրինակ՝

«Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։

«Ելույթ ունեցողները, այդ թվում՝ գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները, նշեցին, որ հրատարակությունը կենսաբազմազանության ապագա ուսումնասիրությունների համար կարևոր աղբյուր է և նաև նպաստում է Ղարաբաղի և Արևմտյան Ադրբեջանի մասին գիտական ճշմարտությունները միջազգային հանրությանը հասցնելուն»։

«Արևմտյան Ադրբեջանի հարցը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նախագահ Իլհամ Ալիևի վճռականության արդյունքում»։

«Իգդիրում պահպանվել է երևանյան գորգերի ադրբեջանական ավանդույթը։

Թուրքիայի Իգդիրի նահանգի նահանգապետարանը աջակցել է գորգագործության դասընթացներին՝ «Իրավան գորգ» տեխնիկայի մասնագետներ պատրաստելու համար, պահպանելով ադրբեջանական ամենահին ավանդույթներից մեկը, AZERTAC-ին ասել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ընկերության ղեկավար Սարդար Իգդիրը»։

«Արևմտյան Ադրբեջանի իրողությունների հետ կապված հարցերը լուծելը դարձել է քաղաքական և գիտական հիմնական առաջնահերթություն, որը արտացոլում է երկրի հանձնառությունը պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանմանը»։

«AZERTAC-ը հաղորդում է, որ ուղերձում ընդգծվել է ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնության և ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից ընտրված ուղու շարունակման կարևորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը ամրապնդում է կապերը սփյուռքի հետ, պաշտպանում նրանց իրավունքները և աջակցում է ադրբեջանցիների խաղաղ վերադարձին իրենց նախնիների հողեր, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջան, ամրապնդելով ազգային համերաշխությունը»։

«Բակիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտում պատրաստվում է «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրություն» վերնագրով հրատարակություն, AZERTAC-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր և Արևմտյան Ադրբեջանի համայնքի տնօրենների խորհրդի անդամ Նազիմ Մուստաֆան»։

«Բաքվում վերաբացվեց Երևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով վերանորոգումից և վերակառուցումից հետո»։

««Վերջին 200 տարիների ընթացքում էթնիկ զտումների, տեղահանության և ցեղասպանության ենթարկվածները միշտ վերադարձել են, և նրանք կրկին կվերադառնան՝ խաղաղ ճանապարհով, իրենց սեփական մեքենաներով»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Ալաքբարլին՝ ընդգծելով, որ միջազգային աջակցությունն ու համակեցությունը փախստականների անվտանգ վերադարձի բանալին են»։

Սրանք ընդամենը ՀՀ-ի դեմ տարվող վտանգավոր խոսույթի մի փոքր հատվածն են։ Այս ամենի դեմ ՀՀ ներկայիս իշխանությունը ոչինչ չի անում։ Ես նախկինում նշել եմ, որ նրանց վտանգավոր անգործությունը ցույց է տալիս, որ նրանք չեն պատրաստվում դիմադրել այս օրակարգին։ Սա իրականում կանխելի է հստակ ու համառ աշխատանքի միջոցով։ Սա 0-ից հորինված օրակարգ է, որը գնալով նոր թափ է ստանում Ալիևի հրահանգով և ուղիղ հովանավորությամբ։ Միշտ հիշեք՝ ցանկացած ագրեսիա, ցեղասպան գործողություն, վտանգավոր ծրագիր սկսվում է պատումից, նույն ինքը՝ նարատիվից։ Ողջ ԼՂ պատմությունը դրա վառ ապացույցն է, իսկ հետո, երբ կեղծ պատումը մարդկանց ուղեղում են մտցնում, արդեն գալիս է բուն գործողության փուլը։ Սա պետք է կանխել, քանի դեռ գործ ունենք պատումի հետ։ Դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930