Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Փաշինյանի համար կարևոր է ՌԴ-ին ներքաշել «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում ուղղի սլաքները դեպի ՌԴ. Զատուլին

Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներքաշել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում փոխի սլաքների ուղղությունը, հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ НСН-ի փոխանցմամբ։

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին՝ Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղու հատվածները վերականգնելու հարցով։ Նա նշել է, որ արդեն քննարկել է այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև երկու երկրի կառավարությունների մակարդակով։

«Սա հաջորդել է 3 օր առաջ «Թրամփի միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրերի բովանդակության վերաբերյալ հայտարարություններին, որոնք մասամբ բացահայտեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը: Այս համաձայնագրերը ցույց են տալիս, որ այս միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24%-ը՝ Հայաստանին: Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել: Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այս ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում: Դրանից հետո Փաշինյանը ջանք գործադրեց ժեստ անել՝ շեղելու քննադատությունը, որ ինքը անտեսում է Ռուսաստանի շահերը», — ընդգծել է Զատուլինը:

Զատուլինը շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի վրա. նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։

«Մենք խոսում ենք Ադրբեջանին և Թուրքիային հարակից տարածքների մասին: Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք ասել, որ Ռուսաստանն ինքն է դրանում մասնակցում. կոպիտ ասած՝ նա սլաքները կուղղի Ռուսաստանի վրա: Մոտավորապես նույնն է, ինչ պատահեց մեր խաղաղապահ զորախմբի հետ, որին սկզբում հրավիրեցին Ղարաբաղ, իսկ հետո գործնականում անտեսեցին նրա ներկայությունը: Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա: Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ դավադրանք չկա», — հավելել է Զատուլինը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև