Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Ցանկություն չունեմ ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունեմ, անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

Ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում: Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել, իմ դիմումը մերժվել է: Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական և լինել ցուցակում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է ինի թափանցիկություն ու հավասարություն, պետք է բոլոր կուսակցականների համար թափանցիկ լինի գործընթացը:  Ցավոք սրտի, իմ բազմաթիվ կուսակցական ընկերները տարակուսանք են հայտնում, իրենք տեղեկացված չեն, թե ինձ ինչու թույլ չի տրվել ընդրգրկվել ցուցակում: Առաջիկայում եթե որևէ բան չփոխվի ու վարչությունը նոր որոշում չկայացնի և նիստ չանեն ու չորոշեն, որ իմ նկատմամբ սխալ են արել՝ ես չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Ասեմ, որ էլ նման ցանկություն չունեմ լինել նախընտրական ցուցակում»,- նշել է նա:

Հարցին, թե կմնա՞ արդյոք որպես ՔՊ անդամ, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ մինչև 2026 թվականի նոր ընտրությունների ավարտը՝ 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու է իր լիազորությունների սահմաններում աշխատել:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պլանավորելուն՝ Սարգսյանը նշեց, որ չունի նման պլանավորում ու դրա անհրաժեշտությունը չկա. «Ես հասկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև