Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Ինչո՞ւ է Փաշինյանի ռեժիմը ատում և հետապնդում իրենց գործի մեջ հաջողած և կայացած մարդկանց. Սաղաթելյան

Ինչո՞ւ է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և, առհասարակ, կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին իրենք իրենց տասնյակ միլիոնների պարգևավճարներ են տալիս, վատնում պետական բյուջեն, կատարում անարդյունավետ և անիմաստ ծախսեր, իսկ մարդկանց ասում` աղքատությունը ձեր ուղեղի մեջ է (ՆՓ):

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներին` քաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող և  բացահայտվելու դեպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով` ինքն էլ գիտի, որ իր թիմը  վաղուց իրեն չի հավատում, չի հավատում այն գաղափարներին, որոնք ամեն օր մատուցվում են հանրությանը, և միակ տարբերակը մնում է հավատարմությունը փողով գնելու ճանապարհը։

Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հենց այս պաշտոնների ու փողի համար է։

Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային։ Որտեղ մեկ հրամանագրով պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բնական ու բարոյական»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև