Լրագրող Կորյուն Սիմոնյանը գրում է․
Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի «Լենինյան ուղիով» ամսագրի ռուսերեն թողարկման նախկին պատասխանատու քարտուղար Աշոտ Մելիքյանը չի ներկայացնում հայաստանյան լրատվական դաշտը: Դեռևս 2023 թվականին Հայաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ 100 լրագրողներ հրապարակավ հայտարարել են , որ պարոն Մելիքյանն ու իր գործընկեր մի քանի ՀԿ-ները լիազորված չեն ներկայացնել լրատվամիջոցներին, իսկ այն, ինչ երեկ նա ասել է Հ1-ի եթերում լրատվամիջոցների հասցեին, ընդամենը իր կարծիքն է:
Ինչ վերաբերում է Պետրոս Ղազարյանին, ապա նա ակնհայտորեն կրթվելու կարիք ունի, քանի որ նա չի տիրապետում հավատարմագրման ինստիտուտի իրավական հիմքերին, տեղյակ չէ դպրոցական ծրագրով նախատեսված տարրական գիտելիքների, վերջերս էլ արտասահմանյան լրատվամիջոցները փակելու կոչ էր անում, հետևաբար նա չի կարող լրագրության մասին անգամ կարծիք հայտնել, էլ ուր մնաց՝ Հանրային հեռուստաընկերությունում աշխատել: Ոչինչ, ժամանակը ամեն մեկին իր տեղը կդնի:


















































