Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Գյուղն ու գյուղացին Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի շնորհանդեսը, որի 5 կետերից մեկը գյուղացիների համար այդքան ցավոտ մթերման խնդիրն է լուծելու։ Բերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը։

Գյուղն ու գյուղացին մշտապես եղել են Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Նրանց համար աջակցությունը երբեք մեկանգամյա քայլ չի եղել, այլ՝ շարունակական պատասխանատվություն հայրենի հողի և այնտեղ ապրող մարդկանց հանդեպ, իսկ ներդրումները ՝ ապագայի համար:

Օրինակ, քովիդի ծանր տարիներին, երբ ամբողջ աշխարհը կաթվածահար էր, գյուղացիները զրկված էին աշխատելու՝ մասնավորապես արտագնա աշխատանքի հնարավորությունից։ Փակ ճանապարհները և համավարակը կարող էին համայնքը կանգնեցնել սոցիալ- տնտեսական լուրջ խնդիրների առաջ։

Ստեղծված իրավիճակը մեղմելու համար Կարապետյանների ընտանիքը նախաձեռնեց աջակցության լայնածավալ ծրագիր՝ Լեռնահովիտ գղուղի բոլոր բնակիչների համար, առանց բացառության։ Մեծ ցանքատարածքներ ունեցողներից մինչև տնամերձ հողամասեր բոլորը ներգրավված էին ծրագրում։

Գյուղացիներին տրամադրվեցին սերմնացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև անհրաժեշտ գյուղտեխնիկա։ Ամեն ինչ՝ գարնանացանը ժամանակին իրականացնելու և գյուղացու հետագա ապրուստն ապահովելու համար։

Աջակցությունն ուներ երկարաժամկետ նշանակություն․ լուծվեց զբաղվածության հարցը, համայնքը պաշտպանվեց սպասվող ճգնաժամից, և ամենակարևորը՝ գյուղացին վերադարձավ հողագործությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև