Skip to main content

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրվարույթ՝ պետական սահմանն ապoրինի հատելը հոդվածով | Սիսիանում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ Վոլոդյա Հակոբյան | Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան | Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է հրազենային վնասվածք հասցնելու ենթադրյալ դեպքով․ Աննա Ծառուկյան | Շնորհակալ եմ ծանր օրերին մեր կողքին լինելու համար․ Աստղիկ Գալեյան | Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին | Ի՞նչ է նշանակում Նիկոլ են ընտրել, լավ է արել` թուրքը մտել է, հերիք է․ Անի Գևորգյան | Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական uպառնալիք է. Արտակ Զաքարյան | Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին | Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ | Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև | Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» | Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան | Վնասվածքներ ունեն նաև Շաքիի բնակչուհու երեխաները․ ադրբեջանցի զինծառայողի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել | Ադրեջանցին Սև լճով է անցել, հետո հասել Շաքի

Լրահոս

Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս. Կարեն Սարգսյանը՝ գերատեսչությունների՝ «Արցախի Կանչ»-ի մոտ չխոնարհվելու մասին

Ես իրենց վերջին անգամ տեսել եմ իմ դուրս գալու օրը, տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այնուհետև ճանապարհվել եմ Հայաստանի Հանրապետություն ու իմացել, որ գերեվարվել են: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որի մասին չի բացահայտվում կամ չի խոսվում:

Այս մասին Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ Արցախի գերեվարվարված ռազմաքաղաքական ղեկավարների մասին:

Հարցին, թե ինչպես միանգամից 10 հոգի ցանկացան տեղափոխվել ՀՀ, և արդյո՞ք ճիշտ են այն քննարկումները, որ վերջիններս չեն դիմել տեղափոխման համար, Սարգսյանը պարզաբանեց, որ տեղեկություն չունի ու չի հասցրել տեղեկանալ. «Ճիշտն ասած տեղեկություն ընդհանրապես չունեմ, հանրապետությունից դուրս եմ գտնվել, չեմ հասցրել տեղեկանալ, նորմալ եմ գնահատում, որ 2023 թվականին բոլորը որոշում են կայացրել տեղահանվել, բռնի տեղահանվել, և նորմալ եմ գնահատում, որ այդ 10 հոգին եկել են Հայաստանի Հանրապետություն»:

Անդրադառնալով «Արցախի Կանչ»-ի մոտ գերատեսչությունների չխոնարհվելուն՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031