Skip to main content

Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան | ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ» | Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ․ Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյnւնանման ձայներ․ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան | Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին կրկին մասնակցում է Հրազդանի ընտրություններին | ՈՒՂԻՂ. Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստ | Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր | Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի. Արտաշատում մեկնարկում է քարոզարշավը | Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է | ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում. Fip.am | Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսագուլյանի մեղքի բացակայությունը հաստատվել է դեռ նախաքննական փուլում Աննա Ծառուկյան | Մեր հարևանն է. հոյակապ ընտանիք են. վերամբարձ կռունկը ընկնելու հետևանքով մահшցած երիտասարդի հարևանուհի | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով

Լրահոս

Հայաստանի Սիրիա ցմահ դատապարտվածների փոխանցում՝ առանց պատժի շարունակության երաշխիքի. Hetq.am

Արդարադատության նախարարությունը չի պատասխանել «Հետք»-ի հարցին, թե Նախարարությունն ի՞նչ երաշխիք է ստացել, որ սիրիացի երկու վարձկաններին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։ Այս մասին գրում է Հետքը:

Պատժի մնացած մասն իրենց երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քրեակատարողական հիմնարկում կրելու խնդրանքով դիմել են Հայաստանում ցմահ դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին: Դրանից հետո Արդարադատության նախարարությունն իրականացրել է փաստերի և հանգամանքների ուսումնասիրություն: Արդյունքում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից կայացվել է դատապարտյալների փոխանցումը բավարարելու որոշում:

Արդարադատության նախարարությունը 2026թ. հունվարի 14-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորվել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև փոխադարձության հիման վրա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև