Skip to main content

Բռնցքամարտի ֆեդերացիան կարճ հայտարարությամբ աջակցություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին | Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի | ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռnրի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ. ՀՅԴ Բյուրո | Քաղաքական շոու սարքելը, այդպիսի մարդուն կալանավորելը անընդունելի է․ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին | Իմ տղաներն ու եղբոր տղաները 100,000 անգամ ավելի շատ բան են արել ՀՀ-ի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը. Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին | Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն | Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ազատագրելը ո՞րն ա. աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին | Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի քմահաճույքն է, 70 տարեկան մարդուն պառկեցրին գետնին, ո՞նց կլինի, էդ ի՞նչ հրաման էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացեք տուն.գործարանը աշխատելու է. «Արատցեմենտ»-ի տնօրեն | Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը, որպես անկլավ, արձանագրված է. շատ կարևոր նրբություն է, կարծում եմ՝ պետք է հայելային մոտեցում ցուցաբերենք. Փաշինյան

Լրահոս

Բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեև բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ․ Փաշինյան

Բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեև բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։

Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։

Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։

Առաջինը՝ կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդհուպ կրկնապատկել` կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում՝ կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։

Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։

Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչու՞ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։

Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու։

Այս ռազմավարությունը մենք հետեւողականորեն շարունակելու ենք։ Հստակ արձանագրել ու արձանագրում ենք, որ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի եւ չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թվարկել։

Հատուկ հիշատակման է արժանի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որում ընդգրկված հազարավոր զորակոչիկները պայմանագրային զինծառայող դառնալու, կամավոր ատեստավորման բարձր վարձատրություն ստանալու եւ ծառայության ընթացքում իրենց տանն ապրելու հնարավորություն են ստացել։

Այսօր մենք 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ունենք, ովքեր 500, 600 հազար դրամ ամենամսյա վարձատրություն են ստանում։ Համոզված եմ՝ նրանցից շատերը հետագայում պայմանագրային զինծառայությունը շարունակելու, այդ թվում՝ սպայական կրթություն ստանալու եւ որպես սպա ծառայելու որոշում են կայացնելու։

Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները։

Մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել մեր պաշտպանական համակարգում։

Ուղերձի ժանրը հնարավորություն չի տալիս ավելի ծավալվելու, բայց այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին՝ անկյունաքար է մեր պետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության համար։

Բայց նաեւ ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։

Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը։

Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետության կարեւորագույն ինստիտուտներից է, եւ չափազանց կարեւոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև