Skip to main content

ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ | Կոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnր | Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Լրահոս

Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին և կողմ է վիզաների ազատականացմանը. Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը վկայում է, որ չկա երկխոսության միջոցով չլուծվող որեւէ հարց:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հակոբ Արշակյանը ողջունել է Բուդապեշտում Հայաստանի եւ Երեւանում Հունգարիայի մշտական դեսպանությունների բացումը: Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագիրն արդեն պաշտոնապես հանձնվել է Հայաստանին: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի այդ գործընթացին:

ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային իրադրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող խաղաղության գործընթացը: Այս համատեքստում նա անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, նախաստորագրված խաղաղության համաձայնագրին եւ ԹՐԻՓՓ նախագծին: «Խաղաղության եւ համագործակցության խթանման պետական քաղաքականության գաղափարն ամրապնդվեց այս տարվա հունվարի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ` մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ուրախալի է, որ այս կարեւոր հարթակին մասնակցում է նաեւ Հունգարիան»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Կարեւորելով Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձը հայրենիք՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնությունը. 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ Հայաստան վերադարձավ 5 հայ ռազմագերի:

Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը եւս անդրադարձել է երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, որոնք արդյունավետ զարգանում են թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիրի մակարդակում: Իշտվան Յակաբն իր հերթին կարեւորել է խաղաղության գործընթացը, նշել, որ դրան այլընտրանք չկա: Նրա խոսքով Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին եւ կողմ է վիզաների ազատականացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանը, մի շարք այլ ոլորտներում կապերի խթանմանը: Ընդգծվել է հունգարահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման առումով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև