Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան Սրբազան

Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը:

«Ամեն պարագայում, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա: Բնականաբար սա խոչընդոտ է, Եպիսկոպոսաց ժողովը պետք է ունենա եպիսկոպոսների ներկայությամբ»,- նշել է նա:

Հարցին, թե արդյոք քննարկվում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման արշավին միացած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, Նաթան Սրբազանը պատասխանեց, որ հանրության շրջանում շրջանառվող խոսակցությունները պարզապես առաջարկներ են, իսկ քննարկում կլինի այն ժամանակ, երբ պաշտոնական մարմինները սկսեն քննարկել, ապա հավելեց, որ եթե սկսեն քննարկել՝ գաղտնի չեն պահելու, կտեղեկացնեն:

«Այստեղ օրենքի որևէ ուժ չկա: Որևէ դատական ու իրավական մարմին օրենքի ուժով ու ոչ մի հոդվածով չի կարող նման հարկադրանք դնել Մայր Աթոռի վրա, որովհետև առաջնորդը պաշտոնյա աշխատող չէ, առաջնորդը ծառայում է ու նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, կարող է նաև ուրիշ պաշտոնի փոխվել՝ կրկին Կաթողիկոսի տնօրինությամբ»,- եզրափակել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև