Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Այսօրվա «ամեն ինչի ունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա «ամեն ինչի ունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ինչը ինչով է պետք փոխարինել․

Այսօրվա «ամեն ինչի ունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։

Ներկա՝ «ամեն ինչի ունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։

«Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնյա կառավարման բացառմամբ, զսպման մեխանիզմներով և ունակ անհատների, ուժերի համախմբումով։

Կարո՞ղ ենք սա համատարած բացատրել։ Կարող ենք՝ պայմանով, որ առաջին հերթին հենց բացատրողները սա հասկանան։

Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ծրագրերը, իհարկե, շատ կարևոր են, բայց որպեսզի դրանք տեղ հասնեն, լսվեն, դառնան ընտրազանգվածների համար ընտրության ռեսուրս, առաջին հերթին պետք է փոխել մթնոլորտը։

Հենց այս հարցում եմ տեսնում ամենամեծ խնդիրը։ Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ։

Մեր խնդիրն է՝ ստանալ փոփոխությունների պատրաստ և պարտությունից հետո վերականգնման պահանջ ներկայացնող հասարակություն։ Ճիշտ աշխատելու դեպքում վստահ եմ՝ սա շաբաթների ընթացքում կարելի է անել։ Բայց պետք է իսկապես խնդիր դնել ունենալ «ընդունակների իշխանություն», ոչ թե՝ նոր հերթական միանձնյան։

Պետք է ճիշտ հասկանալ հանրային առկա տրամադրությունները. սոցիոլոգիան միայն սեփական վարկանիշը չէ։ Այս կարևորագույն գործում բոլորն անելիք ունեն, բոլորը կարևոր են։ Հենց սրա համար տարբեր ուժերի և անհատների լայն մասնակցությունը շատ  կարևոր է՝ ճիշտ ձևաչափերի միջոցով ու առանց սկզբնական ամբիցիայի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև