Skip to main content

Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը. Արտակ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Ախուրյանում լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել 2022 թվականի հունվարի 11-ին Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ զոհված Արթուր Մխիթարյանի եղբայրը։ Նորածնի անունը ավագ եղբոր պատվին Արթուր են դրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է մայրը՝ Սեդա Մարգարյանը, փոքր Արթուրը ծնվել է 3 կգ քաշով։

«Ընդհանուր նմանություն ունի եղբոր հետ՝ աչքերի գույնը և դիմագծերը նման են։ Յուրաքանչյուր երեխա իր տեղն ունի, ու ոչ մեկը մյուսի տեղը չի լրացնում։ Մեր ընտանիքում փոփոխություն էր անհրաժեշտ, և փոքրիկի ծնունդը միջնեկ որդուս՝ Արսենի ամենամեծ երազանքն էր։ Նա ցանկանում էր նորից եղբայր ունենալ»,-պատմել է մայրը՝ հավելելով, որ ինչպես քույրն ու եղբայրը,  այնպես էլ կրտսեր Արթուրը պետք է իմանա, որ հերոս եղբայր ունի:

Փոքրիկը և մայրը դեռ մեկ կամ երկու օր կմնան հիվանդանոցում, իսկ տանը նրանց անհամբերությամբ սպասում են մյուս երեխաներն ու հարազատները։Արթուր Մխիթարյանը ծնվել էր Գյումրիում 2002 թվականին, ավարտել էր թիվ 24 դպրոցը բարձր առաջադիմությամբ, զբաղվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Զորակոչվել էր բանակ և ծառայել Վարդենիսի զորամասում։Արթուր Մխիթարյանը զոհվել է 2022 թվականի հունվարի 11-ին՝ Վարդենիսի Վերին Շորժայի դիրքերում հակառակորդի հարձակման ժամանակ։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական դիրքերը անառիկ պահելու» պատվոգրով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031