Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

25 տարի առաջ ՀՀ-ն անդամակցեց ԵԽ-ին. հիմա փաստում ենք՝ ամենը փուչիկ է, նրանք կույր են, խուլ և համր. Աշոտյանը՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման մասին

Այսօր ամոթի օր է, ամոթի օր է ամեն օրը, երբ ունենք քաղբանտարկյալներ: Ամոթ է ողջ ժողովրիդին, որ հանդուրժում է իր պայծառ զավակների բանտարկությունը, այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի և արժանապատվության համար: Այս մասին Ազգային ժողովի դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ամոթանք պետք է տանք նաև Եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ ամոթի առաջին կրողը մենք ենք՝ հայ ժողովուրդը, որ դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանությանը, այլև բանտերից ազատել իր լավագույն զավակներին»,-նշել է նա ՀՀԿ բողոքի ակցիայի ժամանակ: Նրանք պահանջում են ՀՀ քաղբանտարկյալների և Բաքվի հայ գերիների ազատ արձակումը:

Նա կոչ է արել ակցիայի մասնակիցներին քաղբանտարկյալների և հայ գերիների նկարներն ուղղել դեպի բանուկ փողոցը, որ բոլորը տեսնեն և  հասկանան՝ չեն կարողանում ապահովել նկարներում պատկերված անձանց  ազատությունը: Աշոտյանն այնուհետև առաջարկել է նկարներն ուղղել դեպի Ազգային ժողովի շենք:

«Այս կառույցում հիմա հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը: 25 տարի առաջ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին: Այն ժամանակ մենք հույս ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը որքան էլ դժվար լինի անցնել՝ մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն: 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամենը փուչիկ է, որ այդ ամբողջը կեղծ է, ցինիկություն է:

Եվրոպական կառույցները՝ Եվրոպական խորհրդից մինչև Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական պառլամենտից մինչև Եվրոպական օմբուդսմեն, կույր են, խուլ են և համր, երբ խոսքը գնում ՀՀ-ում, իրենց իսկ դավանած, քարոզած արժեքների պաշտպանության մասին»,-ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031