Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Հայաստանն ու Ռուսաստանը ընդլայնում են քաղաքների գործընկերությունը. Վաղարշապատի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Պետրոզավոդսկ

Հայաստանն ու Ռուսաստանը ընդլայնում են քաղաքների գործընկերությունը։ Վաղարշապատի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Պետրոզավոդսկ

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ամրապնդել երկկողմ կապերը տարածաշրջանային և համայնքային մակարդակում՝ հետևողականորեն զարգացնելով քույր քաղաքների ձևաչափը և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործնական համագործակցությունը։ Հայկական և ռուսական քաղաքների միջև ուղիղ շփումները ձևավորում են փորձի փոխանակման, կառավարման արդյունավետ լուծումների ներդրման, ինչպես նաև հումանիտար, կրթական և սոցիալ տնտեսական համատեղ ծրագրերի իրականացման կայուն հարթակ, ինչը նպաստում է երկու երկրների բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և գործընկերային վստահության խորացմանը։

2026 թվականի փետրվարի 5-ից 8-ը Վաղարշապատ քաղաքի պատվիրակությունը կայցելի քույր քաղաք Պետրոզավոդսկ։ Այցի աշխատանքային ծրագիրը միտված է հաջողված համայնքային փորձի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ներդրումային նախագծերի ներկայացմանը, ինչպես նաև երկու քաղաքների մասնագետների միջև մասնագիտական կապերի ընդլայնմանը։

Առաջին օրը հայկական պատվիրակությանը կներկայացվի «ԷՖԵՌ» հրշեջ ռոբոտատեխնիկայի  ինժեներական կենտրոնի գործունեությունը և «Պետրոզավոդսկի կոմունալ համակարգեր Վոդոկանալ» ձեռնարկության աշխատանքը, որտեղ իրականացվում է «Մաքուր ջուր» նախագիծը։ «ԷՖԷՌ» ինժեներական կենտրոնը համարվում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հրդեհաշիջման ժամանակակից համակարգերի և ռոբոտացված համալիրների առաջատար մշակողներից ու արտադրողներից։ Ծրագրում նախատեսված է նաև ծաղկեպսակի տեղադրում «Փառքի հավերժական կրակ» և «Անհայտ զինվորի գերեզմանի» հուշահամալիրում՝ ընդգծելով ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ հարգանքը։

Փետրվարի 7-ին Վաղարշապատի ներկայացուցիչները կմասնակցեն Կարելիայում անցկացվող միջազգային ձմեռային «XXV Օլիմպ Հիպերբորեա» փառատոնին, որը տարածաշրջանի խոշորագույն մշակութային միջոցառումներից է և ամեն տարի միավորում է տասնյակ հազարավոր մասնակիցների ու հյուրերի Ռուսաստանի տարբեր քաղաքներից և արտասահմանից։ Փառատոնը նպաստում է մշակութային փոխանակմանը և միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Պետրոզավոդսկի Ռազմական փառքի կենտրոն։

Այցը կավարտվի Պետրոզավոդսկի քաղաքային վարչակազմի, Կարելիայի Հանրապետության զարգացման նախարարության և ազգային ու տարածաշրջանային քաղաքականության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներով, որոնց ընթացքում կքննարկվեն քույր քաղաքների շրջանակում հետագա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Վաղարշապատի պատվիրակության կազմում ընդգրկված են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիկ Յայլոյանը, համայնքի ղեկավարի խորհրդականներ Մանվել Մելիքյանը և Նարեկ Խաչատրյանը, ավագանու անդամ Ներսես Մելիքյանը և համայնքի ղեկավարի օգնական Արմեն Քամավոսյանը։ Պետրոզավոդսկի համայնքային թիմի պատասխան այցը Վաղարշապատ նախատեսվում է կազմակերպել մարտին, ինչը հնարավորություն կտա շարունակել փորձի փոխանակումը և ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Վաղարշապատի և Պետրոզավոդսկի միջև քույր քաղաքների կապերի զարգացումը հաստատում է հայ ռուսական հարաբերությունների ակտիվ և կառուցողական բնույթը՝ բացելով նոր հնարավորություններ համատեղ զարգացման, գործարար համագործակցության և հումանիտար երկխոսության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031