Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղակի լռություն, քար, ճնշող լռություն․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի եղբայրն է, գրել է․

«Բաքվի դատավճիռը չէր հրապարակվել դեռ, երբ այսօր առավոտյան Ազգային ժողովի դիմաց մեր հայրենակիցները բողոքի հանրահավաքի էին՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների և հանուն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների և Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության ազատ արձակման:

Հետո դժվարին հանդիպում ունեի Ազգային ժողովում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Նրանց հարց ուղղեցի՝ եղե՞լ է, կա՞ աշխարհում մի երկիր, որ նրանց քաղաքացիները, զինվորականներ, քաղաքական գործիչներ պատանդառված են, այդ երկրի մի հսկայական մաս օկուպացված է, և թշնամին միտք էլ չունի վերադարձնել, իսկ այդ ընթացքում այդ երկրի ղեկավարը մրցանակ է ստանում ու խոսում վերջնական խաղաղության, հակամարտության էջ փակած լինելու մասին: Ի պատասխան՝ քար լռություն էր դահլիճում:

Այսօր այս ուսանողների հետ խոսեցի իրենց իսկ դասախոս, քաղաքական նպատակներով անազատության մեջ Խաչիկ Գալստյանի մասին նաև:

Հետո արդեն՝ դատարան. Սրբազանի և 18 արդարների դատն էր, որտեղ դատվում է մեր խիղճը։

Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…»։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը շինծու դատավարական գործով հրապարակել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ վճիռները, նրանց մեծ մասը, նաև՝ Դավիթ Մանուկյանը, դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031