Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ

Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայցեր, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։

Մասնավորապես, դատարան է դիմել Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը, որով ինքը կարգալույծ է հռչակվել։

Հայցով նաև պահանջվում է որպես հետևանք վերականգնել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին, պատասխանող կողմը նշված է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը։

Նույն դատարանում քննության է ընդունվել նաև մեկ այլ հայց, որով Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը, պահանջում է անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին։ Հայցով պահանջվում է նաև վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Այս գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, իսկ պատասխանող կողմը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031