Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Լրահոս

Հայաստանին ցանկանում են կլանել «Մեծ Թուրան» նախագծի մեջ, ողնաշարն էլ՝ «Զանգեզուրի միջանցքն» է. Արա Այվազյան

Մեզ մեծ քարոզչական հարձակման են ենթարկում, թե տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց, բայց ես վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության Հայաստանի հետ, նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ: Այս մասին «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

«Վերջին տարիներին իրենց ռազմավարական երազանքները ստանում են միս ու արյուն, որովհետև իրենց կարծիքով հասել է այդ «ռազմավարական պահը», որի արդյունքում Հայաստանը կդառնա ոչ կենսունակ, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից զուրկ մի պետական կազմավորում, որը գնալով ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի թուրքական աշխարհի մեջ, իսկ բարենպաստ պայմանների արդյունքում ամբողջովին կինտեգրվի կամ կկլանվի «Մեծ Թուրան» նախագծի մեջ:

Այս ռազավարության ամենամեծ սպառնալիքը ու մարտահրավերը, այսպես կոչված ողնաշարհը՝ «Զանգեզուրի միջանցքն» է, որը ներկայացվում է որպես տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ:

Սա առաջին և անփոփոխ քայլն է մեծ ռազմավարության մեջ, որը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը: Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «խաղաղություն և պատերազմ» կեղծ երկընտրանքի տրամաբանությունից: Հայաստանի առջև ընտրությունը կանգնած է այլ հարթությունում, այն է՝ խորացող ռազմավարական խոցելիության և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև: Առաջին բանը, ինչից մենք պետք է սկսենք, գիտակցելն է, թե մեր հակառակորդները իրականում ինչ մտադրություններ և ռազմավարական նպատակներ ունեն>,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև