Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)

Փետրվարի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5683 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 224 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 197 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 195, չամրակապված վարելու՝ 558, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 544, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 333, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 265 և 1803 այլ իրավախախտում։

163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 278-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 83-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 103-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 151-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 100 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14514 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 447, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 22 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 132, չամրակապված վարելու՝ 3489, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 161, վարելու ընթացքում ծխելու՝ 449, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 608, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 76, արագության գերազանցման՝ 1910 և 4247 այլ իրավախախտում։

411 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1162-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 762-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 32 բեռնատար, 203-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 485-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031