Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Աստված ձեզ վստահում է մեծամեծ առաքելություններ». Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ երիտասարդներին

Փետրվարի 8-ին Արարատի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվեց երիտասարդական հանդիպում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ճանաչողությունը և միասին ուրվագծել ապագա ծրագրերը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Երիտասարդների հրավերով բանախոսությամբ հանդես եկավ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հանդիպման ընթացքին Հայր Ռուբենը, դիմելով երիտասարդներին, ասաց.

«Սիրելի՛ երիտասարդներ, ձեր կյանքի այս շրջանը Աստծո պարգև է՝ լի եռանդով, ուժով և ստեղծագործական կարողությամբ։ Սա այն ժամանակն է, երբ մարմինն արագ է արձագանքում կամքին, միտքը՝ գաղափարին, սիրտը՝ երազանքին։ Պատահական չէ, որ սպորտում, գիտության մեջ, մշակութային և հասարակական կյանքում ամենահամարձակ քայլերն ու նորարարությունները ծնվում են հենց երիտասարդության տարիներին։ Բայց առավել կարևոր է այն, որ այս շրջափուլը նաև հոգևոր աճի մեծ հնարավորության ժամանակ է։

Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. դա հասարակության հույսի ճգնաժամի նշան է։ Իսկ Ավետարանը հույսի աղբյուր է։ Հիսուս երբ մոտենում է Նաինի այրի կնոջ մահացած որդուն, ասում է. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց» (Ղուկ․ 7։14)։ Այս խոսքը միայն մեկ երիտասարդի չէ, որ ուղղված է, այլ կոչ է բոլոր ժամանակների երիտասարդներին՝ վեր կենալ հուսահատությունից, վախ ու տագնապից, անտարբերությունից, հոգևոր և ստեղծագործական անշարժությունից։

Ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստված երիտասարդներին վստահում է մեծամեծ առաքելություններ։ Մարիամը երիտասարդ էր, երբ ասաց իր «այո»-ն Աստծո փրկագործության ծրագրին։ Առաքյալները երիտասարդ էին, երբ թողեցին իրենց ուռկանները՝ հետևելու Փրկչին։ Տեր Հիսուս հստակ ասում է իր առաքելության մասին․ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առատ կյանք ունենան» (Հովհ․ 10։10)։ Այս «առատ կյանքը» վերաբերում է ներկային, սկսվում է հենց երիտասարդ սրտում, որը համարձակվում է հավատալ և վստահել Աստծուն, հուսառատ աչքերով նայել ապագային և սիրել անձնազոհաբար»։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031