Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը․ PostՎենսյան իրականություն․ Վահե Հովհաննիսյան

«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը։ PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

««Արևմտամետ հասարակությունը» հիմա գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ։ Ո՞ւ ր է նրանց առաջնորդում Նիկոլը։ Գործող աշխարհում դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այս երկուսը գրեթե սառը պատերազմի մեջ են՝ տարբեր կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներով։ Մենք ո՞ւր ենք գնում։ Եվ եթե հակաիշխանական համակարգերը ճիշտ և համառորեն դնեն հարցադրումը, ապա հասարակությունը կհասկանա, որ մեզ այս իշխանությունը առաջնորդում է միայն մեկ տեղ՝ Թուրքիայի ծայրագավառ։

Երբ ԱՄՆ-ում դեմոկրատները գան իշխանության, ի՞նչ է լինելու «Թրամփի ուղու» հետ։ Ամենայն հավանականությամբ՝ ամերիկացիները կարճ ժամանակում հետ են քաշվելու՝ իրենց բաժնեմասերը վաճառելով միակ գնորդին՝ թուրքերին-ադրբեջանցիներին։

Ակնհայտ է, որ պետական համակարգին և քպ-ական ակտիվին հանձնարարված է ամեն տեղ արտասանել 9 մլրդ-ի «ներդրման» մասին։ Բայց այս սուտը նույնիսկ 24 ժամվա կյանք չունեցավ։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանն էլ չկա, որ մեղքը վրան բարդեք, թե «մինչև նոյեմբերի 8 մեզ խաբել է, գիտեինք թե հաղթում ենք…»։ Ինքնուրույն մտածելը վատ բան չէ։

Ծիծեռնակաբերդ այցելության գրառումը ջնջել և Բաքվում հայտարարել, թե «Ադրբեջանում տիրում է տոլերանտ մթնոլորտ, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչները հանգիստ ապրում են  որպես մեկ ընտանիք՝ խաղաղության և բարեկամության մեջ»… Մարդն անասունից տարբերվում է նաև արժանապատվության գաղափարով։ Քանդվող Արցախի ու հայկական եկեղեցիների պայմաններում լսել նման բան ու ծափահարել Վենսին՝ վիրավորական է։

Պարզվեց, որ ոչ մի փոխադարձություն չկա։ Ոչ մի։ Թուրք և ադրբեջանցի վարորդները հանգիստ շարժվելու են մեր այդ ճանապարհով։ Եվ չի լինելու մեկ հայ վարորդ, որը Ադրբեջանի տարածքով մեքենան կվարի դեպի Ռուսաստան։ Նորից հիշեցնեմ. այս պրոցեսում «Արծրուն» չկա, չասեք՝ չէինք հասկանում, մեզ խաբեցին։

Վենսը գնաց իր հեռու Ամերիկան։ Կողմերից ամեն մեկը ստացավ իրենը։ Մենք ի՞նչ ստացանք։

Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ անվերապահորեն կատարել է Ադրբեջանի ամենակոշտ պայմանը՝ անխոչընդոտ միջանցք Ադրբեջանի երկու հատվածների միջև։ Դիմացը ի՞նչ է ստացել Հայաստանը։ Երևանից Կապան չես կարողանում նորմալ գնալ։

Նույն միջանցքի պայմանը կար 2020-ին՝ հայկական Արցախը պահելու դիմաց, և այս նույն իշխանություններն իրենց պատռելով գոռում էին՝ «Միջանցք չի´ լինելու»։ Հիմա միջանցքը տալիս են, Արցախը չկա, մեզ ասում են՝ ուրախացե´ք ու ծափահարե´ք։ Ու կոտրված, Արցախ կորցրած ժողովրդի մի հատված ծափահարում է՝ առանց հասկանալու կատարվածը։ Եվ առանց հասկանալու կատարվելիքը։

Մի իշխանություն, որը տապալել է ներքին բոլոր ոլորտները, փորձում է խաբել արտաքին հեքիաթներով։ Իսկ հեքիաթը շատ տխուր է, Վենսի այցը վկա։ Սյունիքը դառնում է «ադրբեջանական ճանապարհի» և հանքերի ռեգիոն, որն անխնա օգտագործելու են։ Չկարողանալ ամերիկյան միջնորդությունից իրական օգուտ քաղել, սա իհարկե առանձին «տաղանդ» է պահանջում։

Այնուհանդերձ, նույնիսկ այսօրվա վիճակում հնարավոր է բանակցել և ավելի դրականորեն կառավարել հետագա ընթացքը, քանի դեռ պայմանավորվածությունները հում են։ Հաջորդ իշխանությունները պետք է, այս պահից սկսած, իրենց նախընտրական ծրագրում ունենան այս խնդրի լուծումները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031