Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13- 16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև