Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ

«Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության շնորհանդեսին ԱԲ-ի կողմից ստեղծված Սամվել Կարապետյանի տեսաուղերձին և մամուլում շրջանառվող լուրերին։

Վարդևանյանը ընդգծել է, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։

«Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Ու, ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց, բացառապես «մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» արտահայտության համար, կարծում եմ, առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար․ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլինե՞ր, թե՞ ոչ, արդյոք կհանդիսանա՞ր որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե՞ ոչ։

Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին՝ հանդես գալ տեսաուղերձով։ Բայց, միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ին, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Կարապետյանը, հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցն արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կիրառված է, և ոչ մի անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ, նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների, մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031