Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Խոստումների ու աղմուկի փոխարեն գործ անել է պետք, պետական անվտանգությունն էլ PR արշավ չէ. Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներկայիս իշխանականներն ինչքան էլ պոպուլիզմի դոզան բարձրացնեն և աղմուկը մեծացնեն, խորքային մակարդակում, իրոք, չեն գիտակցում, որ միջազգային հարաբերությունների և անվտանգության միջավայրի դինամիկան այսօր փոխվում է գերարագ կերպով։ Տեխնոլոգիական հեղափոխությունը՝ արհեստական բանականությունից մինչև ցանցակենտրոն պատերազմներ, արմատապես վերաձևակերպել է ուժերի հարաբերակցությունը, սպառնալիքների բնույթը և ռազմավարական հաշվարկների տրամաբանությունը։

Այս պայմաններում 1990-ականների անվտանգության տրամաբանությունը մեխանիկորեն տեղափոխել 2020-ականների իրականություն՝ ուղղակի անգրագիտության դրսևորում է։ Այն ժամանակ, երբ տեղեկատվական, կիբեր և անօդաչու բաղադրիչները կամ չկային, կամ ունեին երկրորդական նշանակություն, սահմանային խրամատային շերտավորված պաշտպանությունը կարող էր դիտարկվել որպես նորմալ ու բավարար մոդել։ Այսօր, երբ մարտադաշտը դարձել է բազմաշերտ և բարձր տեխնոլոգիական, նույն մոտեցումը չի կարող դիտարկվել որպես համարժեք պատասխան նոր սպառնալիքներին։

Անօդաչու թռչող սարքերի, սահմանային ենթակառուցվածքների կամ թվայնացված դիտարկման համակարգերի ներկայացումը որպես «վաու» նորարարություն ավելի շատ վկայում է իշխանականների տարրական գիտելիքների բացակայության մասին, քան «իրական առաջընթացի»: Օրինակ,սրանց կողմից սահմանային ամրացման շրջանների կառուցումը «գրանդիոզ ծրագիր» ներկայացնելը ուղղակի հերթական քաղաքական չափազանցության դրսևորումն է։

Կրկնում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվել են, ապա պաշտպանական մարտավարությունն ու ռազմավարական մտածողությունը պարտավոր են փոխվել համակարգային մակարդակով, ոչ թե մակերեսային ձևափոխություններով։

Եվ վերջում՝ խոստումների ու աղմուկի փոխարեն գործ անել է պետք, պետական անվտանգությունն էլ PR արշավ չէ։ Ամեն բան թանկով մի վաճառեք խեղճ հասարակության վրա՝ որպես «աննախադեպ ձեռքբերում»…

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031