Skip to main content

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի | «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը | Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան

Լրահոս

Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է կատարել որոշակի ձևականություններ․ Իլհամ Ալիև

Ես կարծում եմ, որ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև որպես վկա համատեղ հռչակագիր է ստորագրել, նշանակում է, որ հակամարտությունն ավարտված է, և մենք մտել ենք խաղաղության շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով այն հարցին, որ արդյոք շուտով լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիարժեք կարգավորում կլինի:

«Դրանից անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Այլևս կրակոցներ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Մենք նաև սկսել ենք Հայաստանի համար կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի մատակարարումը, ինչը փաստացի ազդարարում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է կատարել որոշակի ձևականություններ։ Բայց հռչակագրի հետ մեկտեղ, որի մասին Դուք նշեցիք, երկու երկրների արտգործնախարարները նաև Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այնպես որ, իմ կարծիքով, գործն արված է։ Կարծում եմ՝ նույն կարծիքին է նաև Հայաստանի վարչապետը։ Մենք միայն սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա շատ լավ զգացողություն է»,-ասել է Ալիևը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև