Skip to main content

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի | «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը | Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան

Լրահոս

Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա, բայց որքան ես գիտեմ Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել․ Ալիև

Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։  Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

-Սակայն ինչն է պակասում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Ես, այսպես եմ հասկանում, Ադրբեջանի համար խնդրահարույց է մնում Հայաստանի Սահմանադրությունը և դրանում պարունակվող ձևակերպումը Ղարաբաղի նկատմամբ «տարածքային նկրտումների» վերաբերյալ։ Արդյոք սա ձեզ համար բացարձակ «կարմիր գիծ» է, որ առանց դրա փոփոխության նորմալացում տեղի չի ունենա:

-Այո, դուք ճիշտ եք: Առանց դրա խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։ Ես կկիսեի հարաբերությունների կարգավորումը և պաշտոնական խաղաղության համաձայնագիրը, քանի որ նորմալացումն արդեն տեղի է ունենում:

Ինչպես ասացի, այս բոլոր դրական իրադարձությունները ցույց են տալիս դա: Բայց հայկական Սահմանադրությունը, որն ընդունվել է վաղուց՝ «Ղարաբաղի օկուպացիայի» ժամանակ, հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ կետ կա այն մասին, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղն» ու Հայաստանը պետք է միավորվեն։

Այնպես որ, դա «տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ»։ Մեր դիրքորոշումը երկար տարիներ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր, շատ պարզ էր։ Սա պետք է փոխվի: Եվ որքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։

Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության։

Facebook
Twitter

Կարդացեք նաև