Skip to main content

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի | «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը | Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան

Լրահոս

Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.

Рафик ни у чем не виноват!

Նիկոլի երեկվա «ճեպազրույցը» հիշեցրեց Գարիկ Խառլամովի և Գարիկ Մարտիրոսյանի հայտնի հումորային մի ներկայացում, որտեղ սատիրայի հերոսի գործած բազմաթիվ մեղքեր մեկնաբանվում են որպես անմեղ բարեվարքություն:

Հատկապես վտանգավոր ու զավեշտալի եմ համարում վարչապետի պաշտոնում հայտվածի (իր ձևակերպումն է) հետևյալ մտքերը.
«…Ես կարծում եմ, ես գիտեմ, ինչ է զգում և ինչ է մտածում մեր ժողովուրդը: Եթե ես չիմանայի, թե ինչ է զգում և ինչ է մտածում, և ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող.

ա) հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, և
բ) էս ամեն ինչի մեջով անցնելով՝ շարունակել մնալ վարչապետի պաշտոնում»:

ՓԱՍՏՈՐԵՆ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովուրդը, կամ նրա մի մասը հազարամյա հայրենիքի հող հանձնո՞ղ է, ազգային արժանապատվությունից հրաժարվո՞ղ է, խաբեությունները և սուտը սիրո՞ղ է, սրբադասված հոգիներով պապերի ցեղասպանությունը մոռացության տվո՞ղ է, ադրբեջանցու շպրտած «խաղաղությանը» վստահո՞ղ է, սեփական տանը թշնամու գերությանը պատրաստվո՞ղ է, իր հաղթանակներն ու նրա կերտողներին ուրացո՞ղ է…

Շատ վտանգավոր թեզ է առաջ քաշվում: Շատ վտանգավոր է գործող կառավարության դավադրություններն ու ձախողումները հայ ժողովրդի վզին փաթաթելը: Շատ վտանգավոր է պարտությունները, հայրենազրկումը, Հայաստանի ինքնիշխանության կորստի իրական վտանգը և այլ կորուստները ներկայացնել որպես ժողովրդի ցանկություն:

Ինձ մոտ հերթական մտավախությունն է, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանին սպասում է նոր ցավոտ գործընթացներ ու նրա հեղինակը նախապես ասում է, որ, եթե ինքը և իր թիմը վերընտրվի՝ ուրեմն նոր կորուսըները ևս լինելու են մեր ժողովրդի ցանկությամբ:

Հ.Գ,

И тем не менее, Рафик был ни у чем не виноват!!!

Պարզվում է, մեր ժողովուրդը շատ վատ ազդեցություն է ունեցել հայրենասեր, ազգային գաղափարներով ու նժդեհյան հայացքներով օժտված ու համարյա դաշնակցական Նիկոլի վրա:

ՓԱՍՏՈՐԵՆ՝ եթե չլիներ մեր ժողովուրդը՝ վարչապետը կհաղթահարե՛ր բոլոր խնդիրները, մինչև վերջ կպաշտպանե՛ր մեր ազգային շահերը, չէ՛ր հայտնվի թուրք-ադրբեջանական կամակատարի կարգավիճակում, Արցախն ամբողջությամբ չէ՛ր նվիրի և թույլ չէ՛ր տա էթնիկ զտումներ լինեին, դուրս չէ՛ր գա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և այլն:

Փաստորեն հայ ժողովուրդը, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, անընդհատ քվեարկելով վերջինիս օգտին՝ ուղղակի ստիպել է նրան հանձնել Արցախը, գրեթե պարտադրել է ձախողման տանել Մինսկի խումբն ու բանակցային գործընթացը, կտտանքների ենթարկելով նրան՝ ուղարկել է Պրահա՝ նոր դավադրություն գուծելու և այլն…

Հ.Գ. 2

Դժվար է պատկերացնել, որ այս ամբողջ ողբերգություններից հետո կարելի է կանգնել ու ասել, որ, եթե ժողովուրդը չուզենար այն ինչ տեղի է ունեցել՝ ինձ չէր ընտրի: Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա:
Facebook
Twitter

Կարդացեք նաև