Skip to main content

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի | «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը | Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան

Լրահոս

Երբ հայ գերիներին անվանում են «նացիuտ», իսկ Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից», սա դիվանագիտություն չէ, սա ինքնազրկում է․ Մանե Թանդիլյան

Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Հայ գերիները «նացիստ» չեն։

Նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, ովքեր ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։

Նրանք չեն ներխուժել ուրիշի երկիր, չեն եկել օկուպացնելու, չեն գնացել ոչնչացնելու այլ ժողովուրդների։ Նրանք պաշտպանել են իրենց ընտանիքները, իրենց համայնքները, իրենց գոյության իրավունքը։

Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից,

օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։

Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում:

Բայց ամենացավալին սա չէ։ Ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, այս ատելության լեզվին ոչ թե հակադրում է պետական արժանապատվություն, այլ՝ լռություն, զիջումներ և «խաղաղության» անվան տակ պարտվողական քաղաքականություն։

Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ»,

իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից»,

երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ,

իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է։

Խաղաղություն չի լինում այն ժամանակ, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»։

Խաղաղություն չի լինում, երբ քո ժողովրդին իրավազրկում են, իսկ դու լռում ես՝ հանուն «հարաբերությունների բարելավման»։

Խաղաղություն չի լինում, երբ զոհին ստիպում են արդարացնել դահիճին։

Հայ գերիները ֆաշիստներ չեն։

Նրանք հայեր են։

Մարդիկ են։

Իրենց տանն ապրած, իրենց ապրելու իրավունքը պաշտպանած մարդիկ։

Եվ ով դա համեմատում է նացիստների հետ՝ կամ գիտակցաբար ստում է, կամ փորձում է սեփական հանցագործություններին «բարոյական հիմք» տալ։

Այս ցինիկ հայտարարությանն ի պատասխան լռությունը համակրանք է հանցագործության նկատմամբ»,-գրել  է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև