Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Միջազգային հանրությունը չի լռում. Եկեղեցին թիրախում՝ իշխանությունը ճնշան տակ

Միջազգային հանրությունը չի լռում. Եկեղեցին թիրախում՝ իշխանությունը ճնշան տակ Հայաստանի ներքաղաքական զարգացումները Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ձեռք են բերում նոր որակ։ Եթե սկզբնական փուլում իշխանությունը փորձում էր գործընթացը ներկայացնել որպես բացառապես իրավական դաշտում ընթացող հարց, ապա միջազգային արձագանքների աճը ցույց է տալիս, որ այն ընկալվում է որպես քաղաքական հակադրություն՝ ուղղված ազգային առանցքային ինստիտուտի դեմ։ Իտալական հեղինակավոր Il Giornale D’Italia (https://www.ilgiornaleditalia.it/news/esteri/769731/una-vergogna-storica-il-procuratore-generale-dell-armenia-apre-procedimento-penale-contro-il-capo-della-chiesa-apostolica-armena.html) պարբերականը իր հրապարակման մեջ փաստել է, որ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» ձևակերպումը չի վերացնում քաղաքական ենթատեքստը։ Ըստ պարբերականի՝ գործի բնույթը ցույց է տալիս, որ աշխարհիկ իշխանությունը վարչական և իրավական մեխանիզմներ է կիրառում եկեղեցու ներքին հարցերում ազդեցություն ունենալու նպատակով։ Նման գնահատականը կարևոր է ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև աղբյուրի հեղինակությամբ։ Ֆրանսիայում գործող Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, հրապարակային հայտարարությամբ դատապարտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ սկսված գործընթացները։ Կազմակերպության համանախագահ Մուրադ Փափազյանը ընդգծել է, որ եկեղեցու դեմ քայլերը վտանգում են ազգային համերաշխությունը և կարող են խորացնել ներքին պառակտումը։ Արգենտինայի հայկական կազմակերպությունները ևս արձագանքել են՝ նշելով, որ եկեղեցու դեմ ճնշումները պետք է դիտարկել պետական ինստիտուտների թուլացման համատեքստում։ Նրանց գնահատմամբ՝ գործընթացը տեղավորվում է կառավարման համակարգի կենտրոնացման և հակակշիռների սահմանափակման ընդհանուր տրամաբանության մեջ։ Ակնհայտ է միտումը, որ սփյուռքի կառույցների կողմից քննադատությունը համակարգային բնույթ է ստանում։ Կարևոր է արձանագրել, որ այս արձագանքները չեն բխում արտաքին քաղաքական շահերից կամ որևէ պետության ազդեցությունից։ Դրանք ձևավորվում են համայնքային և ազգային պատասխանատվության շրջանակում։ Եկեղեցին սփյուռքում հաճախ հանդիսանում է ինքնության և կազմակերպված կյանքի առանցք, և դրա դեմ ցանկացած ճնշում ընկալվում է որպես համազգային խնդիր։ Այս իրավիճակում իշխանության համար առաջնային է հասկանալ, որ միջազգային հրապարակային դաշտում ձևավորվող օրակարգը կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Պետություն–եկեղեցի հարաբերությունների սրումից շահողներ չեն լինում։ Եթե հակադրությունը չվերածվի երկխոսության, ապա այն կարող է խորացնել ինչպես ներքին բևեռացումը, այնպես էլ սփյուռքի հետ հարաբերություններում առկա անվստահությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև