Աբբաս Արաղչին Իրանի դիրքորոշումը պшտերազմի դադարեցման վերաբերյալ ներկայացրել է Պակիստանի բանակի հրամանատարին | Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել | Ինֆորմացիան ճշտում ենք, արձագանքը կլինի. Սիմոնյանը՝ Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու մասին | Փաշինյանն ինչո՞ւ գնա, այսքան գործ է արել. իմ պարագայում պատգամավոր լինելը տեղին չէ այս պահին. Խաչատուր Սուքիասյան | Քաղաքացին հպարտ է. իշխանությունն իր ձեռքին է, ում ուզում՝ տալիս է, ում ձեռքից ուզի՝ կվերցնի. Պապոյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ հանդիպում է Վերին Գետաշենում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արժանի չէ իր պաշտոնին, նա խաբել է հայ ժոողովրդին. Ամտերդամ | Էրեբունիում Փաշինյանի կողմնակիցները խորովածի հերթ են կանգնել | Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն 2 ձախողված պшտերազմներից հետո նա ժողովրդին առաջնորդեց միայն դեպի պարտություն և հանձնում․ Ամստերդամ | Քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ի՞նչ էր ասում ՝«հո ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» .Ծառուկյանի թեժ հանդիպումները | Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով. Ռուբեն Մխիթարյան | Ձեզ կհիշեն երկիր վաճառած, իսկ նա հիշվելու է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ իր գործերով ու ներդրումներով՝ ի փառս Հայաստան ու Արցախ աշխարհների | Սա հանցագործություն է․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․ հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում․ Լիլիթ Գալստյանը՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգման մասին | Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության

Լրահոս

Փաշինյանը փորձում է hարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը. Ռոբերտ Ամստերդամ

«Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը:  Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը:

Հայաստանում քրիստոնյաների հալածանքների նկատմամբ Արևմուտքի լռությունը որակվել է «ամոթալի»:

Աշխարհի հնագույն քրիստոնյա պետության եկեղեցու առաջնորդին մեղադրանք է առաջադրվել և արգելվել է լքել երկիրը:

Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան թույլ չեն տվել մասնակցել այս շաբաթ Ավստրիայում կայանալիք Եկեղեցական ներկայացուցչական կարևոր ժողովին:

Սա հաջորդում է Եկեղեցու՝ հերթական Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշմանը՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով:

«Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները» քննարկելու նպատակով հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր «հոգևորականության նկատմամբ ճնշումների և Հայաստանի ներքաղաքական խնդիրների պատճառով»: Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը բեկումնային քայլ է և արտացոլում է երկրում կրոնական ազատությունների վատթարացող վիճակը:

Հանդիպումը կկայանա Վիեննայի մոտակայքում գտնվող Սանկտ Պյոլտեն քաղաքում, քանի որ եպիսկոպոսները մտավախություն ունեն, որ Հայաստանում միջոցառման անցկացման դեպքում կբախվեն ձերբակալությունների և քաղաքական միջամտության: Հարուցված քրեական գործի պատճառով Կաթողիկոսն այժմ ստիպված կլինի մասնակցել Zoom-ի միջոցով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հրապարակավ վարկաբեկել և հարձակումներ է գործել Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները ձերբակալում են հոգևորականներին և եկեղեցու ազդեցիկ աջակիցներին, ինչպես նաև բռնագրավում գույքը: Հայաստանի բազմաթիվ եպիսկոպոսներ ձերբակալվել են ուժայինների կողմից:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը:

Իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կստանձնի Հայ Առաքելական Եկեղեցու կառավարումը և այն կփոխարինի «իրական, մաքուր և պետականակենտրոն եկեղեցով», որին թույլ չի տրվի հակադրվել պետական շահին:

Եկեղեցու ամենաազդեցիկ աջակիցը՝ բարերար Սամվել Կարապետյանը, կալանավորվել է Եկեղեցու անկախությանն աջակցելու պատճառով: Սակայն դա չի խանգարել պարոն Կարապետյանին հայտարարել իր որոշման մասին՝ հաջորդ ընտրություններում Փաշինյանի դեմ վարչապետի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ:

Արհեստական բանականության նորարարական կիրառմամբ փոխանցված իր ուղերձում պարոն Կարապետյանն ասել է.

«Ինձ ձերբակալելով և կալանքի տակ պահելով՝ մի փոքրիկ խմբակ կարծում էր, թե կարող է լռեցնել և մեկուսացնել ոչ միայն ինձ, այլև Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացիների ձայնը՝ ձեր բոլորի ձայնը»:

«Amsterdam & Partners LLP» իրավաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, ով ներկայացնում է պարոն Կարապետյանի շահերը, նշել է. «Փաշինյանը լավագույնս բնորոշում է «անհաջողակ ավտորիտար» եզրույթը՝ փորձելով փոխել հայաստանյան և եվրոպական օրենքները՝ իր պարանոյիկ անվստահության զգացումին հարմարեցնելու համար:

Նա փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը: Առաքելական եկեղեցին հիմնված է առաջնորդության վրա, որը ձևավորում է շարունակական մի շղթա՝ սկսած վաղ քրիստոնեական առաքյալներից»:

Միայն բոլշևիկներն են դրսևորել նման վարքագիծ։ Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է, իսկ այն փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է և բիծ այս հրաշալի երկրի համար։

Հիմա այն պահն է, երբ Արևմուտքը և հայ ժողովուրդը պետք է պաշտպանեն դավանանքի և խղճի ազատության արժեքները»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև