Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մեր որոշումներից է կախված՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը կդառնա փլուզման կետ, թե նոր սկզբի կետ, որտեղ պետությունը կկարողանա վերահսկել գործընթացները և ձևավորել սեփական օրակարգը․ Արա Այվազյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նախկին արտգործնախարար Արա Այվազյանի վերլուծությունը․

««Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը առաջ է մղվում կառավարության կողմից, ներկայացվում է որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Անվիճելի է, որ փոքր պետությունները շահում են բաց սահմաններից և տնտեսական փոխկապակցվածությունից։ Սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ թե գեղեցիկ մտադրություններով, այլ այն պայմաններով, որոնցում այն իրականանում է։

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է, որ Հայաստանը դառնում է նախաձեռնող և գործընթացների կարգավորող կողմ, սահմանում կանոններ, ապահովում հավասարակշռություն և վերահսկում է իր տարածքով անցնող հաղորդակցությունները։ Իրականությունը, սակայն, այժմ այլ է։ Հայաստանը ոչ թե վերահսկվող խաչմերուկի ճարտարապետ է, այլ պետություն, կանգնած խաչմերուկի վրա՝ իր շուրջը փոխված ուժերի հարաբերակցությամբ և դեռևս պատերազմական ցնցումներից չապաքինված անվտանգային համակարգով։ Նախագծի լեզուն խոսում է հնարավորությունների մասին, մինչդեռ իրականությունը թելադրում է սահմանափակումներ։ Եվ հենց այս հակասությունն է պահանջում սթափ և հստակ ընկալում։

2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը հիմնովին փոխվեց։ 2023 թվականին Արցախում հայկական ներկայությունը փաստացի դադարեց, և Ադրբեջանն էլ ավելի ամրապնդեց դիրքերը, խորացնելով Թուրքիայի հետ սերտ ռազմավարական համագործակցությունը։

Այս իրողությունների պայմաններում «խաչմերուկի» մասին խոսելը պահանջում է ճշգրիտ հաշվարկ և ընդգծված իրականության ըմբռնում։ Խաչմերուկը ենթադրում է ոչ միայն ճանապարհների հատում, այլ դրանց նկատմամբ լիակատար վերահսկողություն, կանոններ սահմանելու կարողություն և անվտանգությունը ապահովելու հստակ մեխանիզմներ։ Եթե պետությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կայունություն և պաշտպանական հստակ հաշվարկ, խաչմերուկը վերածվում է տարանցիկ տարածքի, որտեղ արտաքին ուժերը որոշում են հիմնական իրադարձությունների հունը։

Հայաստանը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում տարբեր միջազգային հարթակներում՝ ներառյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ, միաժամանակ վերաիմաստավորելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և իր դերակատարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Արտաքին քաղաքականության շտկումը բնական և անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն չի կարող փոխարինել հստակ ձևակերպված ազգային ռազմավարությանը։ Խաղաղության պայմանագիրը կարևոր է, բայց փաստաթուղթը դեռ չի նշանակում համակարգային խաղաղություն։ Կայուն խաղաղությունը կառուցվում է իրավական ամրագրումների, փոխադարձ պարտավորությունների, ուժային հավասարակշռության և վստահելի երաշխիքների վրա։

Սակայն ամենակարևոր հարցը ներքին է։ Հայաստանը կանգնած է պետականության որակի քննության առջև։ Արդյո՞ք ունակ ենք կառուցել ինստիտուցիոնալ պետություն, որտեղ անվտանգությունը, դիվանագիտությունը և տնտեսությունը համահունչ են մեկ ռազմավարական տրամաբանության ներքո։ Ժողովրդագրական անկումը, արտագաղթը և հասարակական բևեռացումը խոցելի են դարձնում պետական կայունության հիմքերը։ Պետությունը, որը կորցնում է իր մարդկային ռեսուրսը և հասարակական համախմբվածությունը, չի կարող դառնալ վստահելի տարածաշրջանային հանգույց։

Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ

Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Հակադրությունը պատրանքի և պատասխանատվության միջև է։ Պատրանքը համոզվածությունն է, որ տնտեսական ինտեգրացիան ինքնին կլուծի անվտանգային խնդիրները։ Պատասխանատվությունը՝ դա գիտակցումն է, որ նախ անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուտները, վերակառուցել պաշտպանական կարողությունները և ձևակերպել հստակ ազգային օրակարգ, և միայն հետո աշխարհագրական դիրքը վերածել իրական առավելության։

Հայաստանը այսօր իսկապես գտնվում է խաչմերուկում՝ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու և օբյեկտ դառնալու միջև, վերականգման և զարգացման ռազմավարության և գոյատևման մարտավարության միջև։ Այս գիտակցմամբ մենք մոտենում ենք առաջիկա ընտրություններին։ Ընտրությունը լինելու է ոչ թե անհատների, այլ պետության որակի մասին, ոչ թե հռետորաբանության, այլ ռազմավարության մասին, ոչ թե արագ լուծումների խոստումների, այլ երկարաժամկետ պատասխանատվության մասին։

Մեր որոշումներից է կախված՝ այս խաչմերուկը կդառնա փլուզման կետ, որտեղ արտաքին շահերը կիրականացվեն ներքին թուլության հաշվին, թե նոր սկզբի կետ, որտեղ պետությունը կկարողանա վերահսկել գործընթացները և ձևավորել սեփական օրակարգը։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական հերթական փուլ չեն. դրանք սահմանագիծ են՝ պատրանքների և պատասխանատվության միջև։ Նրանք հասունության մասին են: Իսկ պետական հասունությունը ձևավորվում է քաղաքական կամքով, արդյունավետ և հավասարակշռող ինստիտուտներով և գիտակցված հասարակական ընտրությամբ։ Խաչմերուկը կարող է դառնալ խաղաղության խորհրդանիշ միայն այն դեպքում, երբ մենք ինքներս որոշենք՝ որ ճանապարհով ենք գնալու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031