Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ո’չ «Արևմտյան Ադրբեջանին», Բաքվում գերիների առկայությանը․ Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Պետք է ոչ ասել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վտանգավոր հեռանկարին, Բաքվում բանտարկյալների առկայությանը, ՀՀ տարածքների օկուպացիային, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներին։ Հենց սա է այսօրվա մեր ակցիայի նպատակը»,- շեշտեց Սուրենյանցը։

Նրա պնդմամբ՝ ինքը գիտի արդեն, թե իր նամակին ինչ արձագանք է լինելու այս կառույցից, բայց, այնուամենայնիվ, հետևողական է լինելու։

«Ադրբեջանի ղեկավարը մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր, հանցագործ։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը։ Սա լոկալ դրվագ է, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդելն իր համար ինչ-որ բալանսի հասնելը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով պաստառներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031