Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Աջափնյակում արյունալի կրակոցներից վիրավորվածներից մեկն այսօր դուրս է գրվել. Նրա վնասվածքը դեմքի շրջանում է

Աջափնյակում երեկվա արյունալի կրակոցներից վիրավորվածներից մեկն այսօր՝ փետրվարի 19–ին դուրս է գրվել «Արմենիա» ԲԿ–ի դիածնոտային բաժանմունքից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Ավելի վաղ նա նշել էր, որ երեկ իրենց ԲԿ է տեղափոխվել է 7 անձ՝ տարբեր բնույթի վնասվածքներով,  հիմնականում հրազենային, կրծքավանդակի, որովայնի խոռոչի շրջանում վնասվածքներով։ Նրանցից մեկը վնասվածքը ստացել է դեմքի շրջանում, ևս մեկը ստորին վերջույթների կոտրվածք ունի։

«Նրանցից մեկը հենց վիրասրահում մահացել է, բայց մնացած վեցի վիճակը այս պահի դրությամբ, արդեն մեկ օր հետո կայուն է։ Բոլոր վեցն էլ վիրահատվել են։ Այսօր իրենց հեմոդինամիկ ցուցանիշները լրիվ կայուն են, նույնիսկ ենթակա են վերակենդանացման բաժանմունիքից այլ բաժանմունքներ տեղափոխման։ Դա ենթադրում է, որ իրենց վիճակը կայուն է, այս պահին կյանքին սպառնացող չէ և ռեանիմացիոն միջոցառումներ չի ենթադրում։

Նրանցից երկուսն արդեն տեղափոխվել են, մեկը դիմածնոտային բաժանմունք, մյուսը՝ տրավմատոլոգիայի բաժանմունք։ Մնացած չորսը այսօր կտեղափոխվեն տարբեր բաժանումներ՝ կրծքային վիրաբուժություն, անոթային և տրավմատոլոգիա»,–ասաց նա՝ հավելելով, որ վիրավորները, հիմնականում, միջին տարիքի են։

Հարցին՝ ե՞րբ նրանք կարող են դուրս գրվել, նա պատասխանեց. «Դուրս գրումը կախված է արդեն հիվանդության հետագա ընթացքից, կարող է ձգձգվող ընթացքներ լինել, կարող է և դուրս գրվեն շատ արագ։

Կուրղինյանը նաև շնորհակալություն հայտեց ոստիկանությանը. «որովհետև իրենց ներկայությունը ապահովել է մեր հանգիստ աշխատանքը և աշխատանքային ռիթմը պահպանել է»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031