Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Լավ լուր ունեմ․ Ռուսաստանը սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել Հայաստանի հետ․ ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում․ Արամ Սարգսյան

Լավ լուր ունեմ։ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել Հայաստանի Հանրապետության հետ։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«ՌԴ պատրաստակամությունը վերանորոգել Ախուրիկ–Երասխ երկաթգիծը ցույց է տալիս, որ երբ Հայաստանը ԱՄՆ առաջարկների և աջակցության վրա աներկբա հենվելով սկսում է սեփական շահ ձևավորել և սպասարկել, բոլորը ստիպված են հաշվի նստել նրա հետ։ Ի դեպ, Ադրբեջանն էլ Արցախի խնդրում ամուր հենվում էր Թուրքիայի վրա, և դա էր պատճառը, որ ՌԴ-ն թույլ տվեց 44-օրյա պատերազմը և ստիպված եղավ Ադրբեջանի հետ շփվել հավասարը հավասարի հարթությունում։

Հիմա մենք ՌԴ-ի հետ շփման հավասար հարթությունում ենք։ Ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում, և սա պետք է շարունակել, որովհետև հակառակ դեպքում դա տանելու է նոր պատերազմի և ինքնիշխանության կորստի։

Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ռուսահպատակ կուսակցությունների հետ ՌԴ-ն վարվում է այնպես, ինչպես նախկինում վարվում էր ՀՀ իշխանությունների հետ՝ նրանց կարծիքը հաշվի չառնելով, նրանց դժվարությունները չնկատելով և ստիպելով նրանց տեսակետներ հայտնել ու լուրջ ծախսեր անել ընդ որում՝ սեփական ՄԻՋՈՑՆԵՐԻՑ։ Իսկ գործող իշխանության հետ այժմ շփվում է հավասարի սկզբունքով՝ պատրաստակամություն հայտնելով վերակառուցել երկաթգծերը ու փառք Տիրոջը…»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031