Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ո՛չ քաղցր խոսքեր. կգամ մենակ, կգամ թիմով. պատրաստ եմ հանդիպել-խոսել որտեղ ասեք. Գագիկ Ծառուկյան

Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։

Ստանում ենք հազարավոր առաջարկների բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և համահայկական խնդիրներ, դառնալով հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։ Այն մեկ օրվա համար չէ, մեկ ընտրության համար չէ, այն մեր՝ առաջ գնալու, մեջքներս ուղղելու, հզորանալու և խեղճությունը հաղթահարելու միասնական ճանապարհի մասին է։

Երաշխավորում եմ. նախաձեռնության համակարգող խորհուրդը ոչ մի առաջարկ չի անտեսելու, բոլորը հետաքրքիր գաղափարներն ունենալու են իրենց շարունակությունը՝ դրանով նպաստելով Հայաստանի և հայկական աշխարհի վերածնմանը։

Ես ինքս պատրաստվում եմ շրջել մեր գյուղերով ու քաղաքներով: Ցանկացած բնակավայր, որտեղ մարդկանց մոտ կա ինձ հետ հանդիպելու, իրար աչքերի մեջ նայելով բարդ հարցերի մասին պարզ-շիտակ խոսելու ցանկություն՝ ես կգամ։

Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ոչ՝ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ, կգամ թիմով։ Պատրաստ եմ հանդիպել-խոսել թե´ գյուղամիջում, թե´ հանդում, թե´ բակում, թե´ մի սովորական-ազնիվ հայի տանը, թե´ դահլիճում, որտեղ ասեք։ Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները։ Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031