Skip to main content

Ջերմուկի Սառնասարը վերադարձնելու խնդիր էր դրված. Վարդանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում | Ես ձեռքերիս ազատություն տալու սովորություն չունեմ, ապօրինի ձևով արգելել են իմ մուտքը Աժ | Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով | Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի | «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը | Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

Լրահոս

Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջև․ Տիգրան Դումիկյան

Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջեւ։ Մինչդեռ կառավարության ծրագրերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ շարադրված են լայնածավալ, հավակնոտ ու այդպես էլ չիրականացված խոստումներ։ Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը և ոլորտի համակարգային զարգացումը։ Սակայն վերջին ութ տարիների պաշտոնական վիճակագրությունն ու ոլորտում առկա տխուր պատկերը վկայում են հակառակի մասին։ Ավելին, Հայաստանի վարելահողերի ավելի քան 70 տոկոսն ունի ոռոգման խնդիր։ Նույնիսկ տնամերձ այգիների և բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունի։ Սա այն դեպքում, երբ հանրապետության տարածքում միջինում տարեկան ձևավորվում է շուրջ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից օգտագործվում է ընդամենը մոտ 2 միլիարդը։

Այս ցուցանիշները փաստում են, որ ոլորտում առկա է պետական կառավարման լուրջ ճգնաժամ, իսկ ազգային հարստությունն ուղղակի մատնված է անուշադրության։ Իհարկե, արդարացումների և դատարկ խոստումների պակաս չկա, և թվում է, թե պետական ապարատը հիմնականում զբաղված է միայն իշխանության անգործությունը հիմնավորելու փորձերով։ Բայց փաստն այն է, որ երկրում գործում է շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություն, սակայն զբաղվածության մակարդակը կազմում է ընդամենը 17.6 տոկոս։

Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդրի առանցքում երաշխավորված մթերման համակարգի բացակայությունն է։ Տարիներ շարունակ բազմաթիվ գյուղացիներ հրաժարվել են հող մշակելուց, քանի որ հաճախ վարկային միջոցներով ստեղծված արտադրանքը չեն կարողացել իրացնել։ Ինչո՞ւ է այս հարցի շուրջ իշխանությունը լռում, և ինչո՞ւ չեն ձեռնարկվում հստակ ու հետևողական քայլեր։ Պատասխանը, թերևս, պարզ է. ընդունակ չեն։

Ինչ վերաբերում է անցած չորս ու կես տարիներին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ Գևորգ Պապոյանի՝ օրերս հրապարակած թվերին, ապա այստեղ ևս կան լուրջ հարցեր։ Ներկայացված ցուցանիշները ամբողջական պատկերը չեն արտացոլում, քանի որ պետական աջակցության բաշխման հարցում բացակայում է ներառականության հստակ վերլուծությունը։ Մասնավորապես, կարևոր է հասկանալ՝ խոշոր տնտեսությունների համեմատ՝ որքանով են մանր ու միջին տնտեսությունները կարողացել օգտվել այդ ծրագրերից։ Առանց այս համադրության ներկայացված թվերը կարող են ստեղծել բարելավման պատրանք, մինչդեռ իրական ազդեցությունը ոլորտի լայն շրջանակների վրա էապես տարբեր է։

Խնդրի համակարգային լուծումը կարող է լինել միայն կառավարման որակի փոփոխության միջոցով։ Մեր երկրին անհրաժեշտ է հստակ ռազմավարություն, մասնագիտական մոտեցում և տնտեսության օրինաչափությունները գիտակցող, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստ նոր իշխանություն։ Այս համատեքստում գրեթե հեղափոխական են Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ տնտեսության զարգացմանը միտված ծրագրերը, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող նախաձեռնությունները։ Իշխանության որդեգրած քաղաքականության համեմատ՝ դրանք ոչ միայն իրական այլընտրանք են, այլև մասնագիտական դաշտում այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում, արդեն կուտակված բացասական փորձը հաշվի առնելով, կա վտանգ, որ առաջիկա տարիներին ՀՀ մյուս մարզերն էլ կհայտնվեն Վայոց ձորի մարզի վիճակում, որտեղ հողերի շուրջ 76 տոկոսն արդեն չի մշակվում»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև