Skip to main content

Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող «դատական գործընթացը» պարզապես ոտնձգություն չէ, այն շատ ավելի խորքային վտանգներ է պարունակում․ Ժողովրդավարական համախմբում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց Հայրապետին հեռացնելու ընթացակարգ չկա. հնարավոր չէ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վեհափառ, վեհափառ» վանկարկումների ու հավատավոր ժողովրդի հոծ բազմության միջով Կաթողիկոսը մտավ դատարան | Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց. Արա Զոհրաբյան | Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում | Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան | Այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով. Թանդիլյան | ՈՒՂԻՂ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրվել է դատարան. ի՞նչ է կատարվում Էջմիածնում | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը | Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ՝ գործի դրվող գռեհկություն. Տեր Եսայի | Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել | Հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է. Լուսավոր Հայաստան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Մասիս Պողոսյանը, ներկայացնելով Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2363 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2412 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 446 քրեական վարույթ՝ 467 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 405 քրեական վարույթ՝ 421 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362 քրեական վարույթ՝ 379 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 101 միլիոն դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Մասիս Պողոսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին է վերադարձվել շուրջ 5 հա ընդհանուր մակերեսով 10 անշարժ գույք, 102 միլիոն 665 հազար դրամ:

Մասնավորապես՝

  • Դատախազության կողմից ներկայացված հայցերի հիման վրա՝ Մեղրի համայնքում գտնվող՝ ընդհանուր 4.91391 հա մակերեսով 8 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները ճանաչվել են անվավեր, կիրառվել են անվավերության հետևանքներ: Վճռի արդյունքում՝ վերոնշյալ 8 հողատարածքները վերադարձվել են Մեղրի համայնքին:
  • Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության և դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը և Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող՝ 665 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 544 հազար դրամ է:

Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ, 2025 թվականի ընթացքում Դատախազության կողմից ներկայացված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության 20 հայցադիմումներից բավարարվել է 11-ը: Բավարարված հայցերի հայցագնի ընդհանուր չափը կազմում է 128 միլիոն 283 հազար դրամ: 9 հայցադիմումի քննություն ընթացքի մեջ է, որոնցից 1-ը՝ 1 միլիարդ 329 միլիոն 807 հազար դրամ հայցագնով:

Աննա Վարդապետյանը Սյունիքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31