Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Շուտով «Turkish Airlines»-ն է գալիս ՀՀ, որը Երևանից դեպի Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Լուսինե Գևորգյան

Շուտով «Turkish Airlines»-ն է գալիս ՀՀ, որը Երևանից դեպի Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

«Ինձ միշտ հարցնում են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի մասին, իսկ իրենք իրականացնում են այդպիսի չվերթ ու ունեն այդ ներուժը: Դեռ չեմ կարող ասել, թե իրենք ինչպես կվարվեն, բայց աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն են, ու կարող են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծել: Սա մեր նոր բանակցվող ուղղություններից մեկն է, չեմ կարող ասել, երբ կլինի, բայց մեր ուշադրության կենտրոնում է գտնվում»,- նշել է նա:

Անդրադառնալով ուղիղ չվերթներին՝ Լուսինե Գևորգյանը նշեց, որ բանակցվում է նաև Չինաստանի հետ ուղիղ ավիափոխադրումը, նախորդ տարի Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվը ևս աճել է:

Հավելեց, որ նկատվում է ցամաքային անցակետերով՝ Վրաստանից դեպի Հայաստան եկող չինացիների մուտք, ու եթե ունենանք ուղիղ չվերթ՝ Երևանից դեպի Չինաստանի այլ քաղաքներ, կարող ենք Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային նոր տուրեր անել, ինչը Վրաստանը հաջողությամբ անում է Ադրբեջանի հետ:

Նշենք, որ Մայիսից կսկսվեն Երևան-Ռիգա ուղիղ չվերթները, հունիսից՝ Երևան-Լոնդոն-Երևան: Դեպի Լոնդոն չվերթին ընդառաջ իրականացվելու է մեծ մարկետինգային արշավ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031