Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն

Փետրվարի 24-ին Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը։ Այդ նպատակով Բաքվում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիայում անցկացված նախորդ նիստից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ և փոփոխություններ։

Օքթայն ընդծգել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք»։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն արդեն սկսվել է՝ թուրք պատգամավորն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկսումն իր հետ բերում է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մեկնարկ։ Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն»։

Օքթայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա:

«Վրաստանը հիմնական երթուղիներից մեկն է, որը թե՛ երկաթուղով, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան կապում է Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ»,-ասել է նա։

Թուրք պատգամավորը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ձեռք բերված խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա, ուստիել, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031