Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած uպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, ազատություն ունենալը կախված է մեր կայացրած որոշումներից. Փաշինյան

Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք և լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին: Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք, ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ հասած ծանր ցիկլը, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով՝ շատ դեպքերում՝ չկախված իր որոշումներից և իրենից, այդ պետականությունը և անկախությունը կորցնում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանում է:

«2018-ին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել, դուրս գալ պատմական ցիկլից և մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր՝ պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից և մեր կայացրած որոշումներից:

Եվ ահա, թույլ տվեք համոզմունքով և համոզված պնդել, որ 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր, բացառապես մեր կայացրած որոշումներից:

Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումներին»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031