Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքեր էին դիտվել նաև նրա կնոջ՝ Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի անվամբ գրանցված՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված դիմումների հիման վրա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 23-ի որոշումներով, վերոնշյալ երկու անշարժ գույքերի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ էին կիրառվել՝ արգելելով Ա.Բ.-ին որևէ գործողություն կատարել դրանց տնօրինման հետ կապված: Դատարանի որոշումների հիման վրա՝ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշված գույքերի նկատմամբ կիրառվել էին օտարման սահմանափակումներ, որի վերաբերյալ որոշումը հանձնվել էր Ա.Բ.-ին:

Վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ կազմված եզրակացության հիման վրա՝ 2022 թվականի ապրիլի 27-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ա.Բ.-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերի՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող մասերը:

Ռ.Խ.-ն Սեյրան Օհանյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված և իրենց կողմից փաստացի տնօրինվող ապօրինի ծագում ունեցող, քրոջ դստեր՝ Ա.Բ.-ի անվամբ ձևականորեն գրանցված՝ Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերը պետության կողմից բռնագանձելու համար իրավական խոչընդոտներ առաջացնելու նպատակով՝ որոշել է այդ գույքերը ձևականորեն օտարել իր ցանկալի անձ Կ.Մ.-ին: Ռ.Խ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բ.-ն և Կ.Մ.-ն, քաղաքացիական դատարան ներկայացնելու դիտավորությամբ, կեղծել են ապացույց: Մասնավորապես՝ հետին ամսաթվով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի թվագրմամբ, կազմել և առանց նոտարական վավերացման կնքել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ նշված անշարժ գույքերը՝ համապատասխանաբար 502 միլիոն 220 հազար դրամ և 123 միլիոն 250 հազար դրամ արժեքով օտարվել են Կ.Մ.-ին: 2022 թվականի հունիսի 23-ին, Կ.Մ.-ն հայցադիմումի հիմքում դնելով նշված կեղծ ապացույցը՝ իր և Ա.Բ.-ի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագրերը, դրանք ներկայացրել է քաղաքացիական դատարան: Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի վճռով՝ Կ.Մ.-ի հայցադիմումը բավարարվել է, այդ գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ.Մ.-ի սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ռ.Խ.-ն 2022-2024 թվականներին, լինելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

2026 թվականի փետրվարի 3-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Խ.-ի նկատմամբ` 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը կազմակերպելը), գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը), գործող Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին օժանդակելը):

Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031