Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով․ Գագիկ Ծառուկյան

Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով։

Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Երաշխավորված խաղաղություն.

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։

Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։

Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը «պատերազմ են ուզում»։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում։

Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով։ Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական և իրատեսական մեխանիզմներով ամրագրված և վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։

Հայաստանը պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին, միևնույն ժամանակ անդադար զարգացնի իր պոտենցիալը՝ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։

Հայաստանը պետք է աշխատի դաշնակիցների հետ նոր, իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանը պետք է աշխատի այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկման (Հայաստան-Վրաստան –Ռուսաստան, Հայաստան-Իրան) ուղղությամբ, պետք է աշխատի նոր խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչման և ենթակառուցվածքային նոր ծրագրերի զուգահեռ իրականացման վրա։ Դա էապես կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը։

Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում։

Այն պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկման և աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։

Հաջորդը.

Ես ուզում եմ խոսել տնտեսական անվտանգության մասին։ Առանց ուժեղ տնտեսության չկա կայուն դիվանագիտություն, չկա հուսալի պաշտպանություն, չկա լիարժեք ինքնիշխանություն։ Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության հիմքն է։

Պետք է հասկանալ մեր տնտեսության կառուցվածքը, բիզնեսի տրամաբանությունը, աշխատատեղերի ստեղծման և պահպանման բարդ մեխանիզմները, և գեղեցիկ խոսքերով ու սուտ հույսերով չմոլորեցնել մեր ժողովրդին։ Ազնվությունը պահանջում է ընդունել, որ ԵԱՏՄ շուկան այս պահին չունի իրատեսական այլընտրանք. այն մեր տնտեսությանը տալիս է շնչելու և զարգանալու իրական պոտենցիալ։ Կարևոր է, որ մենք օգտվենք այդ հնարավորություններից, ոչ թե քանդենք եղածը։ Քանդելը հեշտ է, սակայն հետևանքները հաճախ ողբերգական են լինում։

ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք զարգանալու մեծ ռեսուրս, կարող ենք օգտվել մեծ հնարավորություններից։ Այո, դրան զուգահեռ մենք կարիք ունենք նոր տեխնոլոգիաների, և այստեղ Արևմուտքի հետ գործակցությունը (ԵՄ, ԱՄՆ) չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների և ներդրումների առումով մենք զարգացման հսկայական պոտենցիալ ունենք նաև Չինաստանի հետ հարաբերություններում։ Հնդկաստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի և «աշխարհատնտեսական բարեկամության» դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ և նպատակային աշխատանք։

Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, խելամիտ պաշտպանական համակարգով, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի և արդյունավետ գործակցությամբ, ու հասարակության բոլոր շերտերի հետ ազնիվ ու կառուցողական աշխատանքով։

Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ՝ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու և ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում՝ վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման, ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի և անհատների միասնական, նվիրված, գրագետ աշխատանքը։

Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031